Ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքան կբարձրանա
Մայիսի 22-24-ը հանրապետության առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքան կբարձրանա։
Երևանում՝ մայիսի 22-24-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։