Instagram հարթակի մշակողները ծրագրում են հունիսին գործարկել Twitter-ի նման տեքստային հավելված, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հավելվածը ներկայումս փորձարկվում է մշակողների կողմից։ Նոր ծառայությունը Instagram-ի մաս չի կազմի, սակայն հավելվածներում հաշիվները կարող են կապվել, պարզաբանել է գործակալությունը։

Instagram-ի ներկայացուցիչները չեն արձագանքել գործակալության՝ մեկնաբանության խնդրանքին։

Twitter սոցիալական ցանցի անալոգները սկսեցին ժողովրդականություն ձեռք բերել այն բանից հետո, երբ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ձեռք բերեց Twitter-ը և փոփոխություններ կատարեց հարթակի քաղաքականության մեջ։ Օրինակ՝ Mastodon ծառայության օգտատերերը 2022 թվականի նոյեմբերին ավելացել են 2 միլիոնով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն