Մայիսի 21-ին՝ ժամը 08:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։11-ին, մարվել՝ 09։37-ին։ Պահեստում (մոտ 20 քմ) այրվել են մեկ սառցարան և ստվարաթղթե արկղեր՝ սնունդով և խմիչքով բեռնված։Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն