Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։ Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին։
Նրանք քննարկել են`
ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակը, Հանս Կլյուգեի խոսքով, տպավորիչ է։
Հայաստանում հաջողությամբ անցկացված ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը։
Հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը։
Հայաստանի Հանրապետության տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։