Մայիսի 22-ին` ժամը 00:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային հատվածով սահել դեպի ձորը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն