Պահանջարկ կա. մարզերում աշխուժացել է նորակառույցների շինարարությունը
Եկամտահարկի հաշվին հիպոտեկի տոկոսները մարելու ծրագիրը Երևանում ավարտին մոտենալուն զուգահեռ, շինարարական աղմուկն աստիճանաբար մարզեր է տեղափոխվում: Կառուցապատողներին, սակայն հիմնականում Երևանին մոտ համայնքներն են հետաքրքրում: Վստահ են, որ հեռավոր բնակավայրերում, անգամ եկամտահարկի վերադարձի դեպքում, գնորդները շատ չեն լինի: Քաղաքաշինության կոմիտեում թեև այդպես չեն մտածում, մշակել են նաև պետական աջակցության ծրագրեր, որ մայրաքաղաքից հեռու համայնքներում էլ սոցիալական բնակարաններ կառուցվեն:
Մանրամասները՝ ռեպորտաժում: