Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում hիմնանորոգվել է 14 կամուրջ
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները՝
Կառուցվել է 51․13 կմ եռաշերտ ասֆալտբետոնե պատվածք
Կատարվել է շուրջ 595 հազ․ խմ հողային աշխատանք, այդ թվում՝ շուրջ 127 հազ․ խմ պայթեցմամբ
Կառուցվել են շուրջ 900 գմ երկաթբետոնե ջրթող խողովակներ
Կառուցվել են շուրջ 8400 գմ ջրահեռացման բետոնե վաքեր
Կառուցվել են շուրջ 2780գմ խամքարաբետոնե հենապատեր
Հիմնանորոգվել է 14 կամուրջ
Տեղադրվել են շուրջ 26 կմ մետաղական արգելափակոցներ
Տեղադրվել են շուրջ 630 ճանապարհային նշաններ
Կառուցվել է շուրջ 8․8 կմ ջրագիծ
Տեղադրվել են 132 հատ լուսավորության սյուներ՝ լուսատուներով
Տեղադրվել են շուրջ 32000 քմ քարաթափումներից պաշտպանիչ մետաղացանցեր
Ծրագիրը ֆինանսավորել են Ասիական զարգացման բանկը և ՀՀ կառավարությունը։ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրն իրականացվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Մ-6 ավտոճանապարհի՝ Օձունի խաչմերուկի 0․61 կմ երկարությամբ տեղամասը, որպես առանձին ծրագիր, Օձունի տրանսպորտային հանգույցի կազմում կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։