ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք զինծառայողների ատեստացիոն գործընթացի ժամանակ հաշվի առնվել է այն հարցը, որ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները չեն կարողանալու ատեստացիոն պահանջները բավարարել:

«Նրանք ովքեր մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության բերումով տվյալ քննությունը, այսինքն՝ դիցուք, ձեռքի վիրավորում ունեն, եթե վարժությունը կախված է ձեռքից, այդ վարժությունը կհամարվի նրանց կողմից հանձնած, կհանձնեն մյուս քննությունները»,- ասաց Սուրեն Պապիկյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն