Նիդերլանդներում ՀՀ դեսպանատանը գործում է հերթագրման նոր համակարգ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են, դեսպանությունում գործում է հերթագրման նոր համակարգ։
Այց ամրագրելու, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանությունը խնդրում է այցելել էլեկտրոնային հյուպատոսական համակարգ հետևյալ հղումով՝ consular.e-gov.am։
Համակարգում գրանցման համառոտ ուղեցույցի տեսանյութը՝ ստորև։
Կայքում մանրամասն նկարագրված է նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դեսպանությունից խնդրում են ուշադրությամբ ուսումնասիրել դրանք և հյուպատոսական բաժին ներկայանալ միայն ամբողջական փաստաթղթերով (պատճենները՝ 1 օրինակից)։
Հյուպատոսական հարցերով քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ ժամը 09:30-ից 13:00-ը՝ ՄԻԱՅՆ նախապես ամրագրված այցի հիման վրա:
Հեռախոսազանգի միջոցով հյուպատոսական հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով խնդրում են զանգահարել երկուշաբթիից հինգշաբթի օրերին ժամը 15։00-17։00՝ +31703311002 հեռախոսահամարով:
Էլեկտրոնային փոստի միջոցով պարզաբանումներ ստանալու համար խնդրում ենք Ձեր հարցերն ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով խնդիրը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը։