Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել
Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։
Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ » շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։
ԱԺ նախագահը այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա.Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։
Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին։
Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:
Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։