Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որում եղել է 194 մարդ, դուռը բացվել է հարավկորեական Դաեգու քաղաքի օդանավակայանում վայրէջքից քիչ առաջ, հայտնել Է Yonhap գործակալությունը:

Ինքնաթիռը գտնվել է գետնից մոտ 250 մետր բարձրությամբ, երբ դուռը բացվել է: Վայրէջքը հաջող է անցել, օդանավում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել, սակայն խուճապի մատնված 12 ուղևորի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են, ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա ուղևորի, որին կասկածում են դուռը բացելու համար: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ տղամարդը միայնակ է ճամփորդել, ձերբակալման պահին հարբած չի եղել։ Ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել կասկածյալի դրդապատճառը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն