Արցախում եռյակ է ծնվել
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ Երեք նորածիններն էլ տղաներ են:
«Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը հայտնել է, որ եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով։ Փոքրիկներն այժմ ստանում են համապատասխան խնամք ու բուժում։
Եռյակի ծնունդով Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասել է հինգի՝ չորս եղբայր, մեկ քույր: Ընտանիքի երկու երեխաներն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար:
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում