Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:

Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն, հայտնում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջը։

Արյուն կարող են տալ.

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

Դեղնախտ երբևէ չտարած

Այս պահին լիովին առողջ պետք է լինել:

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն