ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Վարչապետը հուշահամալիրից հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը: