Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն
Այս պահին մշակվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 21.05 տոկոսը:
Ըստ տվյալների՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը հավաքել է ձայների 60.72, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 39.25 տոկոսը։
Հիշեցնենք, որ ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։