Կիևը Մոսկվային հարվածել է ութ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. ՌԴ ՊՆ
Անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի վրա, օգտագործվել է ութ անօդաչու թռչող սարք, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը։
«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա»,- հայտնել են գերատեսչությունում։
«Հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են: Դրանցից երեքը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, կորցրել են կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից: Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի արվարձանում խոցվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգով», — հայտնում են նախարարությունից։