Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանի ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացման արարողությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանի ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրոպական միության, Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի դեսպանները, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավարը և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Փոխվարչապետը նոր ավտոբուսային պարկի բացումը համարել է ներդրում քաղաքացիների կյանքի որակը բարելավելու և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում:
«Ներդրումներ կատարելով նորարարական ենթակառուցվածքներում՝ մենք ոչ միայն փոխում ենք մեր առօրյան և մեր ներկան, այլև ստեղծում հիմքեր ապագայի համար»,- ամփոփելով իր խոսքը՝ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: