Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար
2023 թ.-ին Ադրբեջանի կառավարությունը բյուջեից 1,1 միլիարդ մանաթից (650 միլիոն դոլար) ավելի լրացուցիչ գումար կհատկացնի պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդման համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախատեսվում է լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ հատկացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար, այդ թվում՝ 1 միլիարդ մանաթ (588 միլիոն դոլար) հատուկ նախագծերի և պաշտպանական նշանակության միջոցառումների համար», - հայտնել է գերատեսչությունը։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ գումարի ավելացումից հետո հատուկ նախագծերի և պաշտպանական միջոցառումների համար ծախսերը կկազմեն 3,07 մլրդ մանաթ (1,81 մլրդ դոլար)։