Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու հարցում։

Մասնավորապես, նա հայտնել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արգելանք է դրվել իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։

Ըստ քաղաքացու՝ կատարողական վարույթների կարճման և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու նպատակով իր պարտավորության չափով բռնագանձում կատարելու համար մոտ 10 օր առաջ համապատասխան դիմում է ներկայացրել հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, մինչդեռ արգելանքը չի հանվել։

Բարձրացված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավասու ներկայացուցիչների հետ։ Արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում։

Քննարկվել են նաև Պաշտպանի՝ Ստրասբուրգ կատարած այցի մանրամասները և կարևորվել 2023-2025 թթ. ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում Շվեդիայի Թագավորության ֆինանսական աջակցությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են տարբեր ձևաչափերով համագործակցելու պատրաստակամությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն