Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացուն
Մայիսի 31-ին, ժամը 15:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարի վրա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները Կ. Ու.-ին սարից ավտոմեքենայով իջեցրել (մոտ 8 կմ) և մոտեցրել են շտապօգնությանը: