Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ
Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Լուրերի» հարցին ի պատասխան նշել է՝ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:
Աբրահամյանն այլ մանրամասենր չի հայտնել՝ հավելելով նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: