Փակ փողոցներ կլինեն
Հունիսի 4-ին Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով, hայտնում են ոստիկանությունից:
Հունիսի 4-ին, ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները: