Լավագույն ստարտափ էկոհամակարգով երկրների շարքում Հայաստանը բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով
Հայաստանը 2023 թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը, կրկնապատիկ գերազանցելով Վրաստանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
Վերլուծության համաձայն՝ Երևանը նույնպես դրական դինամիկա է գրանցել, դիրքերը բարելավելով 23 կետով․ զբաղեցնում է 221-րդ տեղը աշխարհում և 18-րդը՝ Արևելյան Եվրոպայում:
Չորրորդ տարին անընդմեջ առաջին երեք հորիզոնականերն անփոփոխ են՝ լավագույն ստարտափ էկոհամակարգով երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը, իսկ քաղաքները՝ Սան ֆրանցիսկոն, Նյու Յորքը և Լոնդոնը:
Զեկույցը կազմվել է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերի վերլուծության հիման վրա:
Հետազոտությունն իրականացրել և զեկույցը կազմել է StartupBlink-ը, որը գլոբալ ստարտափ քարտեզ է և հետազոտական կենտրոն՝ բացահայտելով համաշխարհային ստարտափ էկոհամակարգի վրա ազդող միտումները։
2023 թվականի զեկույցն՝ այստեղ: