Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով շուրջ 300 մարդ զոհվել է, 900-ը՝ վիրավորվել
Հնդկաստանի արևելքում շուրջ 300 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժել է ավելի քան 900 մարդ:
«Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերությունից հայտնել են, որ մարդատար ճեպընթաց գնացքի մի քանի վագոններ անհայտ պատճառներով դուրս են եկել ռելսերից և բախվել բեռնատար գնացքին: Այժմ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում:
Վթարը տեղի է ունեցել Բալասոր քաղաքից ոչ հեռու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: