Աշնանն աճուրդի կհանվեն լեգենդար երաժշտի անձնական իրերը՝ օրագրեր, երգերի ձեռագիր տեքստեր, բեմական զգեստներ։ Այդ իրերը ժամանակին պատկանել են Queen խմբի լեգենդար առաջնորդ Ֆրեդի Մերկուրիին։

Անձնական իրերն այժմ կարելի է տեսնել Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ կա շուրջ 1500 ցուցանմուշ։

Դրանք կվաճառվեն սեպտեմբերին։ Մերկուրիի ամենամոտ ընկերներից Մերի Օսթինը որոշել է հավաքածուն աճուրդի հանել։

Հենց նրան էլ երաժշտի մահից հետո, ըստ կտակի, անցել է Մերկուրիի տունը՝ ողջ պարունակությամբ։ Օսթինն ասել է, որ եկել է ժամանակը, և նա դժվար որոշում է կայացրել:

Միջոցների վաճառքից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի բարեգործությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն