Լիլիթ Հովհաննիսյանի ստորագրությամբ ափսեն կլինի Yaamava-ի դահլիճի պատին
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ ստացել է մրցանակ՝ հրապարակելով հոլովասկ, որին կից գրել է. «Yaamava-ի հանրահայտ բեմում ելույթ ունեցող ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման մրցանակի և ոչ բոլոր արտիստների ստորագրությամբ ափսեներն են հայտնվում դահլիճի պատին։ Շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար»: