Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց, Թվիթերում գրել է.
«Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որն Իսրայելի նախագահը որդեգրել էր իր՝ Բաքու այցի ժամանակ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից: Մեր քաղաքականությունը շարունակում է հենվել վիզային ռեժիմի չեղարկման և Ադրբեջանի քույրերին ու եղբայրներին գրկաբաց ընդունելու վրա: Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության սկզբունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում»: