Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել: Այս մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նորերը բացելու մասին մտածում ենք, նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ՝ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նաև նշեց, որ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել:

«Մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում»,- ասաց Միրզոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն