Այսուհետ կիրականացվեն կաթնամթերքում կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպերի որակական ցուցանիշների հետազոտություններ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը՝ Կառավարության աջակցությամբ ձեռք բերված նոր սարքավորումների միջոցով, Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ սկսել է իրականացնել նոր հետազոտություն, որոշելով սննդամթերքներում, հատկապես կաթնամթերքներում կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպերի որակական ցուցանիշները, տալով դատական փորձագետի եզրակացություն, հայտնում են ՊՈԱԿ-ի հանրային կապերից։
Կենտրոնի այս նոր հնարավորությունը թույլ կտա վերահսկողություն իրականացնող մարմինների ուշադրության կենտրոնում պահել արտադրանքի վերահսկողությունը , ինչպես նաև շուկայում կաթնամթերքների արտադրությամբ զբաղվողներին, որն էլ իր հերթին կնպաստի շուկայում սպառողին ներկայացվող բարձր որակական հատկանիշներով կաթնամթերք, խուսափելով կեղծիքներից, որոնք կարող են դառնալ մարդու համար լուրջ առողջական խնդիրների պատճառ։