Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է: Բժիշկները որոշել են, որ 86-ամյա պապը որովայնի պատի վիրահատության կարիք ունի։
Նրա վիճակը բավարար է գնահատվում: Պապը մի քանի օր կմնա հիվանդանոցում։ Պոնտիֆիկոսի առաջիկա 10 օրվա ընդունելությունները չեղարկվել են:
Վերջին երկու տարվա ընթացքում սա նրա երկրորդ վիրահատությունն է։