Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Դեռ 2015 թվականին կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։

Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։ Թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն