Դերասանուհի Իննա Խոջամիրյանը վերադարձել է Եգիպտոսից, որտեղ մեկնել էր 4-օրյա հանգստի։ Իննան ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է հանգստյան տեսարանով ու պատմել եգիպտական արկածների մասին։

«4 օր ունեի աշխարհից կտրվելու համար։ Ես այդ 4 օրն օգտագործեցի լավագույնս՝ արեւահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի, կապտեցի, վայելեցի, ուրախացա, հուզվեցի․․․ Անցնում ենք առաջ»,-կատակել է դերասանուհին։



Նրա հրապարակման ներքո շատերն են գրել Իննայի գեղեցիկ տեսքի մասին․ «Նախանձելի մարմին ունեք։ Ասես մոդել լինեք»,-մեկնաբանել է հետեւորդներից մեկը։

Նազենի Հովհաննիսյանը եւս կիսվել է մեկնաբանությամբ՝ նշելով, որ Իննայի թվարկածներից մի քանիսին ինքն ականատես է եղել,-«Բայց կարեւորն այս անգամ անցավ առանց խեղդվելու»,-հավելել է Նազենին։



Հիշեցնենք, որ Իննան օրերս կիսվել էր լուսանկարով, որից պարզ էր դառնում, որ Եգիպտեսում ինքն ու Գոշը պատահական հանդիպել էին Նազենի Հովհաննիսյանին եւ Սոֆի Մխեյանին, որոնք եւս հանգիստն էին վայելում Շարմ Էլ-Շեյխում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն