Հայաստանը շահագրգիռ է զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
Այցի շրջանակում պատվիրակությանն ընդունել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահն ու ղեկավարը, Լորդերի պալատի խոսնակը, ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն:
«Հայաստանը շահագրգիռ է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները»,- վստահեցրել է Ալեն Սիմոնյանը:
Լոնդոնյան այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում: