Արթուր Դավթյանը՝ World Challenge Cup-ի ոսկե մեդալակիր
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում։
Հենացատկ վարժությունում եզրափակիչում 15,033 միավորով նա գերազանցել է մրցակիցներին եւ նվաճել ոսկե մեդալ World Challenge Cup մրցաշարերում։
Նախորդ օրը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գագիկ Խաչիկյանը։ Նժույգ թափեր վարժությունում նա առաջ էր անցել Արթուր Դավթյանին եւ դարձել ոսկե մեդալակիր։ Աշխարհի չեմպիոնը այս վարժությունում արժանացել էր արծաթե մեդալի։