Նատալյա Ռոտենբերգը, որ հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին, և ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նշել են են իրենց ծանոթության հինգերորդ տարեդարձը։

Ն. Ռոտենբերգը մի քանի լուսանկարներ է հրապարակել  ֆեյսբուքյան իր էջում ու պատմել.

«Հունիսի 9-ին մենք նշում ենք այն  ճակատագրական օրը, երբ  ծանոթացանք և առաջին անգամ հանդիպեցինք։ Այսօր 5-րդ տարին է, ինչ  Աստված միացրեց մեզ, և մեր աչքերը  հանդիպեցին։

Այս ընթացքում շատ բան է տեղի ունեցել. եղել են վերելքներ և վայրէջքներ, ուրախության պահեր և դժվարությունների ժամանակահատվածներ, բայց մենք միասին հաղթահարեցինք այդ ամենը և էլ ավելի ուժեղացանք:

Սեր և բարություն բոլորին»։

Տարեդարձը նրանք նշել են ռեստորանում, որտեղից տեսանյութ են հրապարակել։

«Այս հինգ տարիներն անցել են շատ լավ, սիրով ու բուռն»,-ասել է Արզաքանցյանը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն