Հանքարդյունաբերության երկար սպասված ռազմավարությունը հաստատվեց. փաստաթղթի դրական, բացասական կողմերը
Նավթ ու գազ չունեցող Հայաստանի համար պղինձն ու մոլիբդենն են հարստություն. պետական սեփականություն հանդիսացող այս ու այլ բնական պաշարները չհարստահարելու համար մշակվել է Հանքարդյունաբերության ռազմավարություն:
Այն մշակողները հավաստաիցնում են՝ փաստաթուղթն ու դրանից բխող օրենսդրական- ենթաօրենսդրական ակտերի մշակումը ոլորտն ավելի կանխատեսելի կդարձնի ներդրողների համար, կգործեն միջազգային չափանիշներ, ազդակիր համայնքներն ավելի պաշտպանված կլինեն:
Քաղհասարակությունը ու հանքարդյունաբերողները ռազմավարության մշակումը ողջունում են, գնահատականների հարցում Կառավարության հետ համաձայն չեն: