ԱՄՆ  նախագահի կեցավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև:

Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը տրանսգենդեր դերասանուհի և մոդել Ռոուզ Մոնտոյայի մասին է, որը եղել է ԼԳԲՏՔ+ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության հյուրերից:



27-ամյա մասնակիցը Սպիտակ տան պարտեզում լուսանկարվել է նախագահ Ջո Բայդենի հետ: Որոշ ժամանակ անց նա հանել է բլուզն ու կիսամերկ մնացել:

Ավելի ուշ Մոնտոյան հավելել է, որ Վաշինգտոնում հանրային վայրում մերկանալը կարգազանցություն չէ:

Պարբերականը նշում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահը, դիմելով ներկայներին, ասել է, որ «նրանք իր հանդիպած ամենաքաջ ու ոգեշնչող մարդկանցից են»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն