Ռուսաստանին անհանգստացնում են տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ (այդ թվում՝ սպառնալիքների միջոցով), դա հարցեր է առաջացնում ամերիկացի միջնորդների ադեկվատության վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության՝ Tert.am) ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ։

«Վաշինգտոնը վերջնագրային ձևով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է համաձայնել առաջիկայում «երրորդ երկրում» ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը Միացյալ Նահանգները տարածաշրջան մտցնելն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»,- պարզաբանել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղարար նախաձեռնության» «լոբբինգով զբաղվում է» Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Հավելենք, որ Комсомольская Правда թերթն իր հերթին գրում է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն՝ ամերիկացիներն այլևս չեն սահմանափակվում Բաքվի և Երևանի միջև միջնորդությամբ, այլև որոշել են ուղղակիորեն մտնել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն