Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ տուժել է, բազմաթիվ շենքեր լրջորեն վնասվել են, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Դե Սևրի պրեֆեկտուրայի Twitter-ում տարածած հայտարարության մեջ։ Փրկարարները օգնել են թեթև վնասվածքներ ստացած տղամարդուն։

Տեղի եկեղեցու շուրջ անվտանգության գոտի է ստեղծվել։

Շենքերի զգալի վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում։ Franceinfo ռադիոկայանի փոխանցմամբ՝ Շարանտի ծովային արևմտյան դեպարտամենտի Կուրսոն քաղաքում տեղի եկեղեցին լուրջ վնասներ է կրել։ «Արսե Կոմունայի տաճարը կորցրել է պահոցների մի մասը»,- ասել է քաղաքապետը։

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ «բնակության համար ոչ պիտանի» են ճանաչվել երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերի պատճառով։ Ըստ Franceinfo-ի՝ նույն գերատեսչությունում ավելի քան հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով։

Ֆրանսիայի արեւմուտքում նախորդ գիշեր տեղի ժամանակով 18:38-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Սուրջերս կոմունայից 14 կիլոմետր հյուսիս։ Այնուհետև 3,1 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։

Ֆրանսիայում 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ վերջին անգամ տեղի է ունեցել 2019 թվականին, իսկ այս շրջանում՝ 1972 թվականին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն