Այս օրերին Krisp-ը մասնակցում է Լաս Վեգասում ընթացող ամենամեծ Call Center Expo-ին: Աղմուկի մաքրման տեխնոլոգիայից բացի՝ այս ցուցահանդեսից հայկական ստարտափը ներկայացել է նորարարությամբ:

Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը գերակա նպատակ է համարում Հայաստանում ստեղծել պրոդուկտներ, որոնք կլինեն սիրված ամբողջ աշխարհում։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․

«Առաջին անգամ աղմուկի մաքրման տեխնոլոգիայից բացի նաև ցուցադրում ենք ուղիղ ժամանակում ակցենտի փոփոխման մեր նոր տեխնոլոգիան, հիմնված արհեստական բանականության վրա։

Մեծ հպարտություն եմ զգում տեսնելով, թե ինչքան սիրված և հարգված է Krisp-ի բրենդն ինդուստրիայում։ Պատահական մարդիկ կանգում և հիացմունքի խոսքեր են ասում Krisp-ի մասին, անընդհատ։ Հայաստանում ստեղծել պրոդուկտներ, որոնք կլինեն սիրված ամբողջ աշխարհում։ Սա պետք է լինի մեր նշաձողը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն