Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել․ ցուցանիշն առաջին անգամ մեկ դոլարի դիմաց 25 լիրայից բարձր է
Թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ թարմացրել է պատմական նվազագույնը և առաջին անգամ հաղթահարել է մեկ դոլարի դիմաց 25 լիրա հոգեբանական նշագիծը՝ համաձայն սակարկության տվյալների։
Դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ բարձրացել է 0,74 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 25,067 լիրա։ Ցուցանիշն առաջին անգամ մեկ դոլարի դիմաց 25 լիրայից բարձր է։
Հինգշաբթի օրը Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց իր հիմնական տոկոսադրույքը՝ 8,5%-ից մինչև 15%, վերլուծաբանները ակնկալում էին, որ այն կկազմի 21%: Վերջին անգամ Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է 2021 թվականի մարտին՝ 17%-ից հասցնելով 19%-ի։