«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած անկախ պատգամա­վոր Սերգեյ Բագրատյանը հայտնվել է Փաշինյանի «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության նա­խընտրական ցուցակում: Նա ՔՊ-ականների շարքում 52- րդ համարն է:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Բագրատյանն այն կարծիքին էր, որ ավելի լավ է լուսանցքում լինել, քան պետականու­թյան առագաստանավի առագաստները քաշքշողներից որևէ կողմի շարքերում:

«Այս դեպքում քեզ չես մեղադրի, որ ճո­ճեցիր և վնասեցիր պետականության նա­վը: Ես պատրաստ եմ պետությանը ծառա­յել, բայց պատրաստ չեմ ընդդիմությանը կամ իշխանությանը ծառայել: Ես պետականության առանցքը պահում եմ, որ չվնասեն: Իմ խնդիրն եմ համարում պաշտ­պանել պետականությունը ցանկացած հարձակումից, որովհետև պետականությունն է հավերժ, և մենք պետակա­նության արդյունքում կարող ենք շարունակվել: Եթե իշխա­նությունն ու ընդդիմությունը պետականության առագաս­տանավի առագաստները քա­շեն, ճոճեն, պոկեն, մենք այս ծովում մա­կընթացության կենթարկվենք և կկործան­վենք: Ես ինձ առագաստը պահողների թվում եմ տեսնում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Բագրատյանը:

Իսկ թե ինչ փոխվեց ընդամենը երկու ամսվա մեջ, դեռ կփորձենք պարզել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն