Եվրոպոլը հայտարարել է Հայաստանից և Վրաստանից հանցավոր խմբի 28 անդամների ձերբակալության մասին
Եվրոպոլը հայտարարել է Հայաստանից և Վրաստանից հանցավոր խմբի 28 անդամների ձերբակալության մասին։ Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպոլին աջակցել է Ֆրանսիայի ազգային ոստիկանությանը և Իսպանիայի ազգային ոստիկանությանը՝ այսպես կոչված «օրենքով գողերի» հանցավոր ցանցը ոչնչացնելու հարցում, որոնք ներգրավված են գույքային ծանր հանցագործությունների, ռեկետի, շորթման և փողերի լվացման մեջ։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր ցանցը զբաղվել է գողությամբ ու գողացված ապրանքների իրացմամբ, ծխախոտի մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ։
2020 թվականի նոյեմբերից Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է «օրենքով գողերի» հանցավոր կառույցին պատկանելու մեջ կասկածվող անձանց հետաքննությունը։ Հետաքննությունը բացահայտել է Ֆրանսիայում և Իսպանիայում գործող հայկական հանցավոր կազմակերպություն՝ Իսպանիայում «օրենքով գողի» գլխավորությամբ։
Իսպանիայում փողերի լվացումը հիմնականում իրականացվել է ավտոմեխանիկների և Բարսելոնայում գտնվող ներկրված խավիարի խանութի միջոցով։ Մի շարք օպերատիվ գործողությունների ընթացքում Ֆրանսիայում և Իսպանիայում իրականացվել է 38 տնային խուզարկություն, 28 ձերբակալություն, այդ թվում՝ գլխավոր «օրենքով գողի» (անունը չի նշվում)։ Առգրավվել է 16 շքեղ ժամացույց, 8 մեքենա, 6 զենք՝ զինամթերքով, 1 զրահաբաճկոն, 2 GPS հայտնաբերման սարք, ավելի քան 60.000 եվրո կանխիկ գումար, բազմաթիվ բջջային հեռախոսներ և էլեկտրոնային սարքեր, ինչպես նաև «օրենքով գողերի» տարբեր ատրիբուտներ։
Կրիմինալ ցանցի ղեկավարը նախկինում հետախուզվում էր սպանության փորձի համար։