Հայաստանն անհամբեր սպասում է Իսպանիայի հետ ընդհանուր օրակարգի ընդլայնմանը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը:
Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Քանի որ Իսպանիան ստանձնում է ԵՄ խորհրդի նախագահությունը, մենք անհամբեր սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է.
- ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը,
- տարածաշրջանային կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելուն,
- այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը», -գրել է խոսնակը։