Դավիթ Սանասարյանի կուսակցության՝ կոալիցիա կազմելու տարբերակը թերևս հնարավոր կլինի միայն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից. «Իրավունք»
«Նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորում է նիկոլական իշխանափոխության ջահակիրներից Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց հայտնվել էր մի շարք մութ պատմությունների մեջ ու հրաժեշտ տվել պետական աթոռին:
«Իրավունքը» Սանասարյանից հետաքրքրվեց, թե ընտրություններին մասնակցող 27 քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է «Ինքնիշխան Հայաստանը» բացառում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան: «Մենք բացառում ենք կոալիցիան նախկին և ներկա իշխանությունների հետ: Մնացածի հետ կարելի է քննարկել»,- վստահորեն նշեց կուսակցության ղեկավարը՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալում ինքն էլ ներկա իշխանության մաս էր, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում կարելի է գտնել և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչների: Ուստի «մնացածի հետ կարելի է քննարկել» կոալիցիա կազմելու տարբերակը, թերևս հնարավոր կլինի միայն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։