Արցախ ապրանքներ մատակարարելու հնարավորություն չունեն նույնիսկ ռուս խաղաղպահները․ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է, ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:
Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղպահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:
ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել:
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել ՀՀ-ի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվոր չունի:
Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, ԼՂ-ում գործում է ԼՂ ՊԲ-ն, որի գոյության պատճատռները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ»,- ասել է Փաշինյանը։