Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



 «Ինչպես տեղյակ եք հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ  տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:

Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետեւ Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են  Ադրբեջանի կողմից:

Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության եւ քարոզչության շարունակական սրում  հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի»,-ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն