Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավաության այսօրվա նիստում հայտարարել է, որ առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի (ԱԳ նախարարների) վերջին հանդիպման ժամանակ շոշափելի առաջընթաց չի գրանցվել, սակայն կա որոշակի առաջընթաց։ Առաջիկայում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Առաջիկա հանդիպման ընթացքում հույս ունեմ առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը»,-ասել է Փաշինյանը։