Այս 50 հազարի ստորագրահավաքն անհրաժեշտ փուլ է՝ հանրաքվեի տանելու այս նախաձեռնությունը․ Արծվիկ Մինասյան
«Սա առաջին մաշտաբային նախաձեռնությունն է, սա հնարավորություն է, որ մեր քաղաքացիներն իրենք կարող են դառնալ օրենքի նախագծի հեղինակ և պարտադրել նախ ՀՀ օրենսդիր մարմինն ընդունվի այս օրենքը և նաև՝ միջազգային հանրությանն այս նախաձեռնությամբ պահանջ է դնում, որ չի կարող Արցախը լինել Ադրբեջաի կազմում և չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դրվել։
Օրենքը նախատեսում է, որ 50 հազար ստորագրությամբ օրենքի նախագիծը նախ ներկայացվում է ԱԺ , եթե ԱԺ-ն չի ընդունում ևս 300 հազար ստորագրություն հավաքելու դեպքում պարտադիր անցնում է հանրաքվեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Հայաքվե» նախախեռնության կարևորությունը։