Նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի
Երթուղի են դուրս եկել Քաղաքապետարանի ձեռք բերած նոր 15 տրոլեյբուսները: 2Ա և 10Ա համարի երթուղիներում հին շարժակազմերի հետ միաժամանակ կաշխատեն համապատասխանաբար 8 և 7 միավոր նոր տրոլեյբուսներ:
Երևանի նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն շուրջ 60կմ երթևեկելու նաև առանց ուղիղ էլեկտրասնուցման, ինչը հնարավորություն է տալիս Էրեբունի, Աէրացիա և Դավթաշեն համայնքներում շուրջ 40%-ով երկարացնելու երթուղիները: